Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրը հաղթական է եղել Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականների համար:
Տղամարդկանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի նկատմամբ: Միանգամից 3 խաղացողներ՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանն ուժեղ են եղել իրենց մրցակիցներից: Իսկ Գաբրիել Սարգսյանն ոչ-ոքի է ավարտել իր պարտիան: Հայ շախմատիստները 7 միավորով 8-րդ տեղում են, 1-ին հորիզոնականում 9 միավորով Ուկրաինան է:
Կանանց հավաքականն էլ 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը հաղթանակներ են տարել,
Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսել է մրցակցի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ զիջել: Կանանց ընտրանին վաստակել է 7 միավոր ու բարձրացել 5-րդ հորիզոնական: Առաջատարը 10 միավորով Լեհաստանն է:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի 2 հավաքականներն էլ մրցելու են Ադրբեջանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: