Սեպտեմբեր 16, 2025
90 դիտում

«Գրանդ Սվիս»-ում ամենաբարձր տեղը հայ շախմատիստներից գրավել է Էլինա Դանիելյանը


Լուսանկարը` https://www.flickr.com/


Սամարկանդում ավարտվել է «Գրանդ Սվիս» մրցաշարը, որտեղ հանդես էին գալիս նաեւ հայ շախմատիստները։

Նրանցից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը 11 տուրում տարել է 2 հաղթանակ, իսկ մյուս պարտիաներն ավարտել է ոչ-ոքի։ Նա վաստակել է 6,5 միավոր։ Սարգսյանը հանդիպել է լավագույն վարկանիշ ունեցող մի շարք գրոսմայստերիների ու բավական տպավորիչ ելույթներ ցույց տվել՝ գրավելով 20-րդ տեղը:

Մրցաշարի հաղթողը 8 միավորով Անիշ Գիրին (Նիդերլանդներ) է, որը նվաճել է հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը վաստակել է 6, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ 5-ական միավոր։

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 18-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 47-րդը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին