Լեւոն Արոնյանը դարձել է արագ շախմատի Freestyle Chess Grand Slam-ի հաղթող:
Եզրափակչում նա 1,5:0,5 հաշվով ուժեղ է եղել Հանս Նիմանից: Արոնյանը նվաճել է գլխավոր մրցանակն ու 200 հազ. դոլար պարգեւի արժանացել:
«Այնքան ուրախ եմ Լաս Վեգասում գրանցած այս հաղթանակի համար: Հիմա տոնելու ժամանակն է: Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս ու երկրպագուներին: Միշտ առաջ»,- սոցկայքերում գրել է Արոնյանը:
Մագնուս Կառլսենին գերազանցելուց հետո նա քառորդ եզրափակչից սկսած առավելության է հասել Հիկարու Նակամուրայի ու Արջուն Էրիգայսիի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: