Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի (ՌՇՖ) վարչության նախագահ Իլյա Լեւիտովը կարծում է, որ Հայաստանի հավաքականը վերջին չորս օլիմպիադաներից երեքում հաղթել է նախեւառաջ թիմային ոգու շնորհիվ:
Թիմային մրցույթներում հսկայական նշանակություն ունեն հոգեբանական պատրաստվածությունը եւ թիմային ոգին, ասել է Իլյա Լեւիտովը «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում:
«Վեցերորդ փուլում մենք հանդիպեցինք հայերի հետ եւ Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ տարավ մրցակիցների առաջնորդ Լեւոն Արոնյանի նկատմամբ: Մնացած հայ շախմատիստներն իրենց վարկանիշով մերոնցից ավելի ցածր են, սակայն նրանք հավաքվեցին եւ արդյունքում ոչ ոքի վաստակեցին: Հենց դա է թիմային ոգին, երբ յուրաքանչյուր գրոսմայստեր խաղում է իր եւ ընկերոջ համար, դրա շնորհիվ էլ Հայաստանի հավաքականը հաղթել է վերջին չորդ օլիմպիադաներից երեքում», - ասել է ռուս մասնագետը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: