Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի համար Հայաստանի շախմատի հավաքականին ՀՀ պետական բարձր պարգեւներ շնորհելու մասին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարգեւատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Պատվո շքանշանով են պարգեւատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
ՀՀ նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաեւ ՀՀ-ում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Աղուզումցյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: