Ապրիլ 02, 2025
183 դիտում

Հռոդոսում կայանալիք կանանց ԵԱ-ում Հայաստանը կունենա 9 շախմատիստ


Լուսանկարը` FIDE


Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում կայանալիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 շախմատիստ:

Հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը եւ Գաբրիելա Հարությունյանը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով:

Ավելի վաղ ԵԱ-ին մասնակցել են նաեւ տղամարդիկ, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանն իրենց գրանցած արդյունքների շնորհիվ ապահովել են մասնակցությունն Աշխարհի գավաթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին