Ապրիլ 20, 2025
161 դիտում

ԵԱ-ում Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ տեղերը


Լուսանկարը` Federația Română de Șah


Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 8-րդ տուրի հանդիպումները։

Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել Պոլ Վելտենի նկատմամբ ու վաստակել 6,5 միավոր։ Նա 4 շախմատիստի հետ կիսում է առաջին հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով ընթանալով 5-րդ տեղում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը, որը 6 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին