Ապրիլ 20, 2025
135 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ում բարձրացել է 2-րդ հորիզոնական


Լուսանկարը` European Chess Union


Ռոբերտ Հովհաննիսյանը Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում բարձրացել է 2-րդ հորիզոնական։

Նա 5-րդ տուրում առավելության է հասել իտալացի Ֆրանչեսկո Սոնիչի նկատմամբ ու 4,5 միավոր վաստակել։ Նույնքան միավորով 3-րդն է Գաբրիել Սարգսյանը, նա էլ ուժեղ է եղել իսրայելցի Իդո Գորշտեյնից։

Առաջատարը 5 միավորով շարունակում է մնալ Դանիիլ Յուֆան (Իսպանիա):

Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը 4-ական միավոր ունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին