Ապրիլ 20, 2025
166 դիտում

Բենիկ Ագասարովը Մ-20 տ. ԱԱ-ում բարձրացել է 3-րդ հորիզոնական


Լուսանկարը` Armenian Chess Federation


Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակում է ընթանալ շախմատի Աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը:

7 տուրից հետո առաջատար եռյակում է հայտնվել Բենիկ Ագասարովը: Նա վերջին մրցափուլում առավելության է հասել ղազախ Էդգար Մամեդովի նկատմամբ ու վաստակել 5,5 միավոր:

Մի խումբ շախմատիստներ եւս նույնքան միավոր ունեն։ Ագասարովը լրացուցիչ ցուցանիշներով է բարձրացել 3-րդ հորիզոնական:

Էմին Օհանյանը պարտություն է կրել եւ նահանջել 20-րդ հորիզոնական:

Աղջիկների պայքարում Միլենա Գասպարյանը եւ Անի Ավետիսյանն ունեն 4-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին