156 դիտում

Սարգսյանը եւ Մարտիրոսյանը 2-րդ ու 3-րդ տեղերն են զբաղեցրել Ուզբեկստանի մրցաշարում


Լուսանկարը` Armenian chess federation


Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը մեդալակիրներ են դարձել Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարում:

Նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Երկու շախմատիստներն էլ մրցաշարում պարտություն չեն կրել ու 9 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Սարգսյանն ու Մարտիրոսյանը ստացել են 8000 ու 6000 դոլար դրամական պարգեւ:

Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը 6,5 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին