Հունվար 20, 2025
119 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի առաջնության միաձնյա առաջատար


Լուսանկարը` Մեդիամաքս


Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների 6-րդ տուրը:

Ռոբերտ Հովհաննիսյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել Կարեն Գրիգորյանի նկատմամբ եւ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հովհաննիսյանը վաստակել է 4,5 միավոր եւ դարձել միաձնձնյա առաջատար։

Երկրորդ տեղում ընթանում է Արթուր Դավթյանը, որն ունի 4 միավոր, իսկ 3,5 միավոր ունեցող Բենիկ Ագասարովը 3-րդն է։

Կանանց մրցաշարում Աննա Խաչատրյանը եւ Սուսաննա Գաբոյանը վաստակել են 5-ական միավոր ու բաժանում են 1-2-րդ տեղերը։ Միլենա Գասպարյան ու Մարիամ Ավետիսյանն ունեն 3,5-ական միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին