Հունվար 20, 2025
185 դիտում

Հայաստանի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրում միայն ոչ-ոքիներ են գրանցվել


Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիա


Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Խաղաղ ելք են ունեցել բոլոր 5 խաղերը, որոնցում մրցել են Բենիկ Ագասարով-Արթուր Դավթյան, Մամիկոն Ղարիբյան-Տիգրան Հարությունյան, Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան-Հովիկ Հայրապետյան, Սարգիս Սարգսյան-Ռոբերտ Հովհաննիսյան զույգերը:

2-ական միավորներով առաջատարները Ղարիբյանը, Հովհաննիսյանը, Անդրիասյանը եւ Դավթյանն են:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սուսաննա Գաբոյանը եւ Մարիամ Խաչատրյանը, որոնք հաղթել են Նվարդ Հայրապետյանին ու Մելինե Հարությունյանին:

Սյուզաննա Առաքելյան-Մարիամ Ավետիսյան, Պոլինա Կոբակ-Լիլիա Դանիելյան, Միլենա Գասպարյան-Աննա Խաչատրյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Առաջատարներն են Դանիելյանը, Խաչատրյանը եւ Գաբոյանը, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին