Շանթ Սարգսյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Qatar Masters Open շախմատի միջազգային մրցաշարում:
Նա կայացած բոլոր 3 տուրում էլ հաղթանակներ է տարել ու 4 առաջատարներից մեկն է: Վերջին տուրում Սարգսյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ադհիբանի նկատմամբ ու 3-րդ միավորը վաստակել:
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արսեն Կուխմազովին ու 2,5 միավոր ունի իր ակտիվում:
Qatar Masters Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 94 հազար դոլար, որից 25 հազարը ստանալու է հաղթողը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: