Դեկտեմբեր 26, 2024
355 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է Աշխարհի գավաթի ուղեգիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոնտենեգրոյում ավարտվել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր արդյունքը ցույց է տվել գրոմսյաստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա վերջին տուրում սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Բոգդան-Դանիել Դյակի հետ։ Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր ու կիսել 3-13-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը 8-րդն է եւ նվաճել է Աշխարհի գավաթի ուղեգիր։

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ միջազգային վարպետի երկրորդ նորման լրացրել է ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Եվրոպայի չեմպիոն հռչակվել է սերբ Ալեքսանդր Ինջիչը՝ 9 միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին