Նոյեմբեր 17, 2024
276 դիտում

ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում Հայաստանն ունի 6 շախմատիստ


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա թարմացված վարկանշային աղյուսակները։

Տղամարդկանց ցուցակում Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի։ Ամենաբարձր տեղը զբաղեցնում է հավաքականի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը, որը 2676 միավորով 51-րդն է։ Շանթ Սարգսյանն ընթանում է 70-րդ (2655), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 93-րդ (2640) տեղերում։

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 2391 միավորով զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 62-րդ եւ Աննա Սարգսյանը (2378) ՝69-րդ։

ՖԻԴԵ-ի աղյուսակները գլխավորում են Մագնուս Կարլսենն ու Հոու Յիֆանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին