Նոյեմբեր 17, 2024
320 դիտում

Օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանիները ոչ-ոքի են խաղացել


Լուսանկարը` FIDE


Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատի Օլիմպիադայում կայացել են նախավերջին տուրի հանդիպումները։

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն ոչ-ոքի են խաղացել մրցակիցների հետ։

 

Տղամարդկանց ընտրանին 2:2 հաշիվն է գրանցել Գերմանիայի հետ։ Հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, նա ուժեղ է եղել Ալեքսանդր Օնիշուկից։ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը կիսել են միավորները, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ զիջել։ Հայաստանի հավաքականը 15 միավորով 9-րդն է, առաջատարը 19 միավորով Հնդկաստանն է։

 

Կանայք էլ նույն հաշվով են ավարտել Իսպանիայի դեմ դիմակայությունը։ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ զիջել։

 

Կանայք 15 միավոր ունեն եւ 6-րդն են։ Այսօր կայանալիք վերջին տուրում նրանք մրցելու են Գերմանիայի դեմ, իսկ տղամարդիկ՝ Իրանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին