Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ մրցափուլում Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակ ու ոչ-ոքի են գրանցել։
Տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով ուժեղ է եղել Գերմանիայից։ Բոլոր պարտիաներն ավատվել են ոչ-ոքի արդյունքով, մրցակիցների հետ միավորները կիսել են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը։ Միակ հաղթանակը 3-րդ խաղատախտակի մոտ գրանցել է Գաբրիել Սարգսյանը, նա ուժեղ է եղել Մաթիաս Բլուեբաումանից։
Հայաստանի հավաքականը վաստակել է 14 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով 9-րդն է։ Առաջատարը շարունակում է մնալ Հնդկաստանը, որն արդեն 17 միավոր ունի։
Հայ շախմատիստուհիները 2:2 հաշվով են ավարտել հանդիպումն Ուկրաինայի հետ։ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը միավորները կիսել են մրցակիցների հետ, Էլինա Դանիելյանը զիջել է, իսկ Աննա Սարգսյանը հաղթել Իննա Գապոնենկոյին։
Կանանց թիմը 14 միավորով 4-րդն է, 2 միավոր ավել ունեցող Ղազախստանն առաջատարն է։
Այսօր կայանալիք 10-րդ տուրում տղամարդիկ խաղալու են Ուկրաինայի դեմ, իսկ կանայք՝ Իսպանիայի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: