Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում, որն ընթանում է Բուդապեշտում, տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի կանանց ընտրանին շարունակում է հաջող ելույթները եւ տարել է 4-րդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ Վիետնամի նկատմամբ՝ 3։1։ Հաղթանակներ տոնել են Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել։ Զավեն Անդրիասյանի սաները 8 միավորով առաջատարի դիրքում են ու լրացուցիչ ցուցանիշներով ընթանում են 4-րդ տեղում։
Իսկ ահա տղամարդկանց թիմը կրել է առաջին պարտությունը։ Չինաստանի հետ կայացած պարտիայում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը ոչ-ոքիներ են արել մրցակիցների հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։ Ընդհանւր հաշիվը 2,5։1,5 է հօգուտ չինացիների։ Արման Փաշիկյանի թիմը 6 միավորով նահանջել է 13-րդ հորիզոնական։
5-րդ տուրում կանանց մրցակիցը Չինաստանն է, իսկ տղամարդկանցը՝ Շվեդիան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: