Ապրիլ 17, 2024
1418 դիտում

ՖԻԴԵ-ի մարտ ամսվա աղյուսակներում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակները։

Հայաստանից տղամարդկանց ցանկում ամենաբարձր տեղը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը, որը 2681 անհատական վարկանիշով 49-րդն է։ Գաբրիել Սարգսյանն (2671) ընթանում է 61-րդ, Սամվել Տեր-Սահակյանը (2646)՝ 91-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը (2640)՝ 98-րդ հորիզոնականում։

Կանանց պայքարում եւս 4 ներկայացուցիչ կա։ Էլինա Դանիելյանը (2396) 51-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2378) զբաղեցնում է 73-րդ տեղը, իսկ Աննա Սարգսյանը (2377) եւ Մարիամ Մկրտչյանը (2352)՝ համապատասխանաբար 75 եւ 99-րդ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին