Հուլիս 27, 2024
1928 դիտում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` ECU


Բուդվայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։

Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայաստանի տղամարդկանց ընտրանին վերջին տուրում 2,5։1,5 հաշվով հաղթել է Անգլիային։ Հայ շախմատիստները թիմային 15 միավորով դարձել են ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ։ Հավաքականի կազմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը։

Չեմպիոն է դարձել Սերբիան, իսկ արծաթե մեդալակիր՝ Գերմանիան, որոնք ունեցել են 15-ական միավոր։

Հայաստանի կանանց հավաքականը թիմային 10 միավորով ելույթն ավարտել է 11-րդ տեղում։ Էլինա Դանիելյանը երրորդ խաղատախտակի վրա ցույց է տվել երրորդ արդյունքն ու նվաճել անհատական բրոնզե մեդալ։ Անհատական բրոնզե պարգեւի է արժանացել նաեւ Սամվել Տեր-Սահակյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին