Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում այսօր կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 8-րդ տուրում 2։2 հաշվով է ավարտել պարտիան Հունաստանի հետ եւ թիմային 11 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Սերբիան ու Գերմանիան 13-ական միավորով կիսում են 1-ին տեղը։ Այսօր հայ շախմատիստները հանդիպելու են Անգլիայի հետ, որը եւս ունի 11 միավոր։
Կանանց ընտրանին եւս կիսել է միավորները՝ 2։2 հաշվով խաղալով Վրաստանի հետ։ Կանայք 10 միավորով 8-րդն են՝ առաջատար Բուլղարիայից հետ մնալով 4 միավորով։ Այսօր նրանք մրցելու են Լեհաստանի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: