Հուլիս 27, 2024
508 դիտում

ԵԱ. Տղամարդկանց թիմը բարձրացել է 2-րդ տեղը, իսկ կանայք՝ վստահ հաղթանակ տարել


Լուսանկարը` https://etcc23.me/


Շախմատի թիմային Եվրոպայի առաջնությունում, որը հյուրընկալել է Բուդվան, կայացել են 4-րդ տուրի պարտիաները եւ հաղթական եղել Հայաստանի հավաքականների համար:

Տղամարդկանց ընտրանին ուժերը չափել է Իսրայելի հետ եւ ուժեղ եղել 3:1 հաշվով: Հայկ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթել են համապատասխանաբար Մաքսիմ Ռոդշտեյնին եւ Օրի Կոբոյին: Իսկ 3-4-րդ խաղատախտակների վրա հանդես եկած Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքիներ են գրանցել:

Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր ու բարձրացել 2-րդ տեղը՝ 1-ին հորիզոնականը զբաղեցնող Գերմանիային զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Կանայք էլ 3,5:0,5 հաշվով ոչ մի շանս չեն տվել Շվեյցարիային: Հաղթական միավորներ են վաստակել Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը, միակ ոչ-ոքին առաջին խաղատախտակի վրա գրանցել է Լիլիթ Մկրտչյանը:

Հայաստանի կանանց թիմը 6 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը, առաջին տեղում 7 միավորով ընթանում է Ֆրանսիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին