Փետրվար 16, 2025
513 դիտում

Հայաստանի տղամարդկանց ընտրանին Խորվաթիայի հետ ոչ-ոքի է խաղացել


Լուսանկարը` https://etcc23.me/


Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ տեղի են ունեցել 2-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը Խորվաթիայի հետ։ Հաղթանակ տոնել է միայն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է։ Հայաստանի հավաքականը 3 միավորով ու լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 9-րդ տեղում։

Կանանց թիմը 1,5։2,5 հաշվով պարտություն է կրել Սերբիայից։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը միավորները կիսել են մրցակիցների հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտություն է կրել։ Հայ շախմատիստներն իրենց ակտիվում ունեն թիմային 2 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին