Փետրվար 05, 2025
1068 դիտում

Հայաստանի հավաքականները հանդես կգան Եվրոպայի թիմային առաջնությունում


Լուսանկարը` FIDE


Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում նոյեմբերի 10-ին մեկնարկելու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որն ավարտվելու է նոյեմբերի 21-ին։

Հայաստանը մասնակցելու է տղամարդկանց ու կանանց պայքարին։ Տղամարդկանց հավաքականում հանդես են գալու Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը։ Ըստ վարկանիշի՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տեղում է։

Կանանց թիմում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Կանանց ընտրանին վարկանիշով 7-րդն է։

Առաջին տուրը կայանալու է նոյեմբերի 11-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին