«Գրանդ Սվիս» մրցաշարում, որն ընթանում է Մեն կղզում, կայացել է 8-րդ տուրը:
Շանթ Սարգսյանը սեւ խաղաքարերով ուժեղ է եղել ադրբեջանցի Նիջատ Աբասովից ու 4,5 միավոր վաստակել: Նույնքան միավոր ունի նաեւ Մանուել Պետրոսյանը, որը միավորը կիսել է ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ:
Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում եւս 4,5 միավոր ունի, նա 8-րդ տուրում պարտություն է կրել: Մրցաշարի առաջատարը լրացուցիչ ցուցանիշներով ռուս Անդրեյ Եսիպենկոն է, որն ունի 6 միավոր:
«Գրանդ Սվիս»-ում 1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: