ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը։
Տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, որոնցից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Հայկ Մարտիրոսյանը։ Նա 2708 անձնական վարկանիշով 34-րդն է։ Գաբրիել Սարգսյանը 48-րդն է (2686), Հրանտ Մելքումյանը ընթանում է 94-րդ (2646), իսկ Կարեն Գրիգորյանը (2646)՝ 97-րդ տեղում։
Էլինա Դանիելյանը կանանց աղյուսակում 43-րդ հորիզոնականում է եւ ունի 2413 միավոր։ Լիլիթ Մկրտչյանը 64-րդ տեղում է, Աննա Սարգսյանը՝ 83-րդ, Մարիամ Մկրտչյանը՝ 100-րդ։
Վարկանշային աղյուսակները գլխավորում են Աշխարհի չեմպիոններ Մագնուս Կարլսենն ու Հոու Յիֆանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: