Մեն կղզում մեկնարկած «Գրանդ Սվիս» մրցաշարում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել երեքը:
Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Նոդրիբեկ Յակուբոեւից (Ուզբեկստան), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Ալեքս Բաչմանից (Պարագվայ): Հրանտ Մելքումյանը սեւերով է հանդես եկել ու գերազանցել Ալոն Գրինֆելդին (Իսրայել): Նրանք վաստակել են 1-ական միավոր ու առաջատարների թվում են:
Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ պարտվել են:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը միավորը կիսել են մրցակիցների հետ:
«Գրանդ Սվիս»-ում 1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: