Հուլիս 27, 2024
2127 դիտում

Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Սերբիայի չեմպիոններ են


Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոսկե մեդալ են նվաճել Սերբիայի առաջին լիգայում:

Նրանք ներկայացրել են «Նաֆթագազ» թիմը, որի կազմում հանդես են եկել նաեւ Բրանկո Տադիչը, Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը եւ Պրեդրագ Բոդիրոգան, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր, իսկ Տեր-Սահակյանը՝ 7,5, նրանք իրենց վարկանիշները բարելավել են 15 ու 4 կետով։ Երկուսն էլ ողջ մրցաշարի ընթացքում պարտություն չեն կրել:

Ավելի վաղ, Սերբիայի չեմպիոններ «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում դարձել էին նաեւ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին