«Ցրվենա Զվեզդա»-ն ժամանակից շուտ դարձել է Սերբիայի շախմատի ակումբային առաջնության հաղթող:
Թիմի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի 2 խաղացող: Նախավերջին տուրում ակումբը հաղթել է «Մլադոստ»-ին ու ապահովել ոսկե մեդալներ: Սերբիայի չեմպիոններ են հռչակվել նաեւ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
«Եվս մեկ անգամ ուրախ եմ իմ թիմի համար, որը ոսկե մեդալակիր է: Շատ տպավորիչ արդյունք է մեկ ամսում, Եվրոպայի գավաթում էլ բրոնզե մեդալակիր էր դարձել»,- Facebook-ում գրել է Դանիելյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: