Հուլիս 27, 2024
1051 դիտում

Մարիամ Մկրտչյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մ-20 տ. ԱԱ-ում գրավել են 4-րդ տեղը


Լուսանկարը` FIDE


Մեխիկոյում ավարտվել է մինչեւ 20 տարեկանների շախմատի Աշխարհի առաջնությունը:

Մարիամ Մկրտչյանն ու Մամիկոն Ղարիբյանը 4-րդ տեղում են ավարտել իրենց ելույթները:

Մկրտչյանը վերջին՝ 11-րդ տուրում առավելության է հասել Աքշայա Բոմինի (Հնդկաստան) նկատմամբ ու վաստակել 8 միավոր: Հաղթող է դարձել Կանդելա Բե Ֆրասնիսկոն (Արգենտինա), որը 2 մրցակիցներին գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով:

Մամիկոն Ղարիբյանն էլ ուժեղ է եղել գերմանացի Ֆրեդերիկ Սվենից, նա 8,5 միավորով լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ տեղն է գրավել: Նույնքան միավորով հաղթող է դարձել ֆրանսիացի Մարկանդրիա Մուրիզին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին