Ապրիլ 18, 2024
1394 դիտում

Հայ շախմատիստուհիները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում


Լուսանկարը` FIDE


Վաղը Պրահայում մեկնարկելու է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը:

Հայաստանը ներկայացնելու են 6 շախմատիստուհի: ԵԱ-ում հանդես կգան Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Առաջնությունն ընթանալու է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է լինելու 11 տուրից: Առաջին տուրը կլինի օգոստոսի 20-ին: Մինչեւ 9-րդ տեղը զբաղեցրած շախմատիստուհիներն իրավունք են նվաճելու հաջորդ տարի մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 60 հազար եվրո է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին