Ապրիլ 26, 2024
exclusive
3123 դիտում

Սամվել Տեր-Սահակյան. Օլիմպիադայում Գաբրիելն ու Ռոբերտը փայլեցին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չնայած ֆավորիտ չէր համարվում, սակայն արծաթե մեդալներ նվաճեց Օլիմպիադայում:

Հավաքականի անդամ Սամվել Տեր-Սահակյանը Mediamax Sport-ին պատմել է մրցաշարի կարեւորության, իրենց գրանցած արդյունքի ու թիմային ոգու մասին:


«Մինչ Օլիմպիադայի մեկնարկը Ծաղկաձորում 12 օր հավաք ենք ակցկացրել: Հրանտ Մելքումյանը միացավ մի քիչ ուշ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն Իսպանիայում մրցաշարի էր մասնակցում ու շատ հաջող հանդես եկավ:

Բոլորս մաքսիմալ տրամադրվում էինք, Գաբրիել Սարգսյանի պես աշխատող մեկին երբեք չէի տեսել: Առավոտից իրիկուն նա զբաղվում էր, նման փորձ ունեցող ու առաջատար ընկեր ունենալը շատ օգտակար է: Նրա այսպիսի մոտեցումը տեսնելով՝ ես չէի կարող հանգիստ նստել, բոլորս պարտավորված էինք զգում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիելն ու Ռոբերտը պարզապես փայլեցին: Գաբրիելը վերջին 5 պարտիայում վաստակեց 4,5 միավոր, սա պարզապես ֆանտաստիկ է:

Նա հաղթեց ուժեղագույններին՝ Ֆաբիանո Կարուանա, Պենտալա Հարիկրիշնա, Շահրիար Մամեդյարով, Ալեքսեյ Շիրով: Մարդիկ իրենց ամբողջ կարիերայի ընթացքում չեն կարողանում հաղթել նման շախմատիստների, իսկ Գաբրիելը մի մրցաշարում իրար հաջորդող օրերին նրանց բոլորից ուժեղ էր:

Ռոբերտը մեր շարժիչ ուժն էր, ամեն պահի հաղթում էր ու եթե խաղը վատ վիճակում էր, փրկում էր, իսկ եթե ամեն ինչ նորմալ էր, հաղթանակ էր բերում:

Օլիմպիադայի ժամանակ բարդ խաղեր շատ ենք ունեցել: Անգլիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի երկու թիմերը շատ ուժեղ էին ու ակնհայտ ֆավորիտ, դժվար էր նրանց դեմ խաղալը:

Ուզբեկստանի դեմ շատ կարեւոր պարտիայում ես պարտվեցի: Կարող էի հավասարեցնել դիրքս, բայց հակառակորդս ֆենոմենալ խաղ ցուցադրեց: Ուզբեկները հրաշալի մրցաշար անցկացրին ու շատ ուժեղ խաղացին ողջ ընթացքում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն դեպքում, մենք կարողացանք լավ հանդես գալ ու մեդալով վերադառնալ հայրենիքը, ինչը շատ կարեւոր է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին