Ապրիլ 26, 2024
exclusive
1342 դիտում

Ռոբերտ Հովհաննիսյան. Հավաքականն ամեն ինչ արեց հաղթանակի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի 44-րդ Օլիմպիադայում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես եկավ 4-րդ խաղատախտակի վրա ու Հայաստանի թիմից միակն է, որը մասնակցել է բոլոր խաղերին:

Անցկացրած 11 տուրում Հովհաննիսյանը տոնեց 6 հաղթանակ, 4 ոչ-ոքի ու կրեց 1 պարտություն:

«Շատ լավ եմ գնահատում մեր ելույթը, ամբողջ հավաքականն ամեն ինչ արեց հաղթանակի համար: Առաջին տեղը գրավելուն շատ քիչ չհերիքեց: Ուզբեկներին պարտվեցինք ու դա էլ որոշեց մեդալների գույնը: Կա ափսոսանք, որ ոսկուն այդքան մոտ էինք ու բաց թողեցինք, բայց, հաշվի առնելով, որ ֆավորիտների թվում չէինք, երկրորդ տեղը հրաշալի արդյունք է»,-Mediamax Sport-ին ասել է Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին