Մայիս 06, 2024
847 դիտում

Մանուկյանն ու Խաչատրյանը երիտասարդական ԵԱ-ի եզրափակչում են


Լուսանկարը` Filippo Tomasi


Իտալական Ռիմինիում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարի են դուրս եկել երիտասարդները։

Հայաստանի հավաքականի չորս մանսակցից երկուսը հաղթահարել են որակավորման փուլը։ Երիտասարդների Աշխարհի հաղթող Համլետ Մանուկյանն ու արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը հաջող են հանդես եկել նժույգթափերում։

Մանուկյանը վաստակել է 14,433, իսկ Խաչատրյանը՝ 14,233 միավոր։ Նրանք եզրափակիչ են անցել համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերով։

Թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական ընտրանին 231,361 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին