Ապրիլ 16, 2024
exclusive
1075 դիտում

Մանուել Պետրոսյան. Հայաստանն Օլիմպիադայում պատվով հանդես եկավ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի առաջնությունում այս տարի չեմպիոն էր հռչակվել Մանուել Պետրոսյանն ու իրավունք ստացել ընդգրկվել հավաքականում:


Նա թիմի հետ երեկ է վերադարձել Չեննայից, որտեղ հռչակվել էր Օլիմպիադայի փոխչեմպիոն: 24-ամյա Պետրոսյանի համար սա առաջին նման խոշոր մրցաշարն է եղել, անցկացրած 5 պարտիայում նա հայկական թիմից միակն է, որը պարտություն չի կրել:

Պետրոսյանը զրուցել է Mediamax Sport-ի հետ ու կիսվել տպավորություններով:

«Առաջին երեք պարտիայում հանդես եկա, սակայն հետո առողջական խնդիրներ առաջացան ու չկարողացա շարունակել ելույթս: Չնայած հետո լրիվ չէի վերականգնվել, բայց փոփոխություն էր պետք, այլ տարբերակ չկար ու կրկին սկսեցի խաղալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես համարում եմ, որ մեր ելույթը հեքիաթային էր, տղաները բոլորը փայլեցին: Հաջողության գաղտնիքը երեւի ներսի ընդհանուր մթնոլորտն է՝ շատ առողջ ու ընկերական: Միգուցե իրար օգնելու մեծ ցանկությունն էլ բերեց նման արդյունքի:

Բնական է, ուզբեկների հետ ամենավճռորոշ հանդիպումն էր, քանի որ երկու թիմն էլ պայքարում էր առաջին տեղի համար: Մեզ մոտ այն հաջող չընթացավ, բայց լավ էր, որ հետո հավաքվեցինք ու պահեցինք տեմպը մինչեւ վերջ: Ես կարծում եմ, որ պատվով ենք հանդես եկել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկզբից լարված էի, բայց քիչ-քիչ ընկա մրցաշարի տեմպի մեջ ու կարողացա հնարավորինս լավ դրսեւորել ինձ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին