2102 դիտում

Հայաստանը Օլիմպիադայի առաջատարն է ու այսօր խաղալու է Հնդկաստանի հետ


Լուսանկարը` FIDE


Չեննայում շարունակվող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում երեկ Հայաստանի շախմատի ընտրանին բոլորի ուշադրությունը սեւեռեց իր վրա:

Հայ գրոսմայստերներն իսկական կամային ու չհանձնվող բնավորություն ցույց տվեցին ու ոչ-ոքի գրանցեցին վարկանիշով իրենցից բարձր ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը 6 ժամ պայքարեց ու գերազանցեց Սեմ Շենքլանդին:

 

Մինչ այդ Գաբրիել Սարգսյանը հաղթել էր Ֆաբիանո Կարուանային, Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահայանը՝ զիջել Ուեսլի Սոյին ու Լենիեր Դոմինգեսին: 

 

Գրանցած ոչ-ոքիի շնորհիվ Հայաստանը շարունակում է առաջատարը լինել 13 միավորով, ԱՄՆ-ն նահանջել է 5-րդ հորիզոնական:

 

Այսօր հայ շախմատիստների մրցակիցն է լինելու Հնդկաստանը, որը 12 միավորով 4-րդն է: Կայանալու են Սարգսյան-Պենտալա Հարիկրիշնա, Մելքումյան-Վիդիթ Սանթոշ, Տեր-Սահակյան-Արջուն Էրիգայսի եւ Հովհաննիսյան-Նարայանան պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին