3448 դիտում

Հայաստանի կանանց թիմը եւս հաղթել է Օլիմպիադայում ու բարձրացել 3-րդ տեղ


Լուսանկարը` euroteamchess2021.eu


Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում հաջող է հանդես գալիս ոչ միայն Հայաստանի տղամարդկանց հավաքականը:

Կանայք էլ վստահ են խաղում ու հաղթանակներ տոնում: Հերթականը եղել է 7-րդ տուրում: Հայաստանի ընտրանին 2,5:1,5 հաշվով ուժեղ է եղել Իսրայելից:

 

Որոշիչ հաղթանակը 4-րդ խաղատախտակին գրանցել է Սուսաննա Գաբոյանը, նա առավելության է հասել Միչալ Լահավի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը:

 

Հաղթանակի շնորհիվ շախմատիստուհիները վաստակել են 12 միավոր ու բարձրացել 3-րդ հորիզոնական: Առաջատարը 14 միավոր ունեցող Հնդկաստանն է:

 

Այսօր Հայաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Վրաստանը, որն ընթանում է 4-րդ տեղում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին