Ապրիլ 24, 2024
9303 դիտում

6 ժամ տեւած անհավանական դիմակայություն. Հայաստանն ու ԱՄՆ-ը ոչ-ոքի խաղացին



Շախմատի Օլիմպիադայում մինչ այս եղած ամենալարված ու կարեւոր դիմակայությունը կայացավ այսօր:

Առաջատար Հայաստանն ու 2-րդ տեղում ընթացող ԱՄՆ-ը անզիջում պայքար ծավալեցին: Վարկանիշով ավելի բարձր ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդիպումը բաց թողեց Լեւոն Արոնյանը:

 

Առաջինն ավարտվեց Հրանտ Մելքումյան-Ուեսլի Սո պարտիան, որտեղ Սոն պարզապես հիանալի քայլ կատարեց՝ ստիպելով մեր շախմատիստին պարտված հեռանալ:

 

Փոխարենն առաջին խաղատախտակի վրա հիանալի գործեց Գաբրիել Սարգսյանը, որը հաջողությունը զարգացրեց ու ստիպեց Ֆաբիանո Կարուանային խուճապի մատնվել՝ ի վերջո հասնելով հաջողության:

 

Հաջորդ հաղթանակը կրկին ամերիկացիների կողմից էր, չնայած գործադրած ջանքերին Սամվել Տեր-Սահակյանը չդիմացավ Լենիեր Դոմինգեսի ճնշումներին ու զիջեց:

 

Գրեթե 6 ժամ տեւած Ռոբերտ Հովհաննիսյան-Սեմ Շենքլանդ խաղում սեւերով հանդես եկող հայ գրոսմայստերը, որն ուներ առավելություն, բավական երկար չարչարվեց հաղթանակի հասնելու համար եւ կարողացավ հասնել ցանկալի արդյունքի ու հաղթանակ տոնել:

 

Հայաստան-ԱՄՆ խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Սա մեր թիմի առաջին ոչ-ոքին էր: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին