Մայիս 18, 2024
716 դիտում

Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների մասնակիցների անունները


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավանդաբար սպորտային տարին բացում են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնությունները: 2022-ի առաջին մրցաշարը կայանալու է հունվարի 12-23-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց պայքարին մասնակցելու են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

77-րդ կանանց առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարելու են Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը եւ Նարե Առաքելյանը:

2021-ի Հայաստանի չեմպիոններն են Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին