Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հիացնել իր ելույթներով Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունում:
3-րդ շրջանում նա առավելության է հասել ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի նկատմամբ:
Դասական 2 պարտիաներում 1:1 հաշիվն է գրանցվել, ու հաղթողը որոշվել է թայ-բրեյքում: Մարտիրոսյանն առաջին պարտիայում ուժեղ է եղել, ապա ոչ-ոքի է գրանցել ու առավելության հասել 1,5:0,5 հաշվով:
Նա դուրս է եկել հաջորդ փուլ ու Աշխարհի գավաթում Հայաստանի միակ ներկայացուցիչն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: