Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է Հայաստանի տղամարդկանց 81-րդ եւ կանանց 76-րդ առաջնությունների վիճակահանությունը:
Տղամարդկանց պայքարում այս տարի մասնակիցների թիվն ավելացել է՝ դառնալով 12: ՖԻԴԵ-ի սանդղակով այն ունի ամենաբարձր ցուցանիշը՝ 14, քանի որ մասնակցիներից 11-ն ունեն գրոսմայստերի կարգ, իսկ միջազգային վարպետը կարող է հենց առաջնության ժամանակ լրացնել այն:
Վաղը մեկնարկող 1-ին տուրում միմյանց դեմ մրցելու են հետեւյալ զույգերը. Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան-Արման Փաշիկյան եւ Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան:
Կանանց մրցաշարում հանդես է գալու 10 շախմատիստ: Մեկնարկային տուրում հանդիպելու են Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավեիտսյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան, Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան եւ Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: