Դեկտեմբեր 24, 2024
7528 դիտում

Grand Chess Tour-ում շախմատիստները կպայքարեն նոր ձեւաչափով


Լուսանկարը` Grand Chess Tour


Grand Chess Tour-ի կազմակերպիչները հրապարակել են, թե ինչպիսի ձեւաչափով են անցկացվելու այս տարվա մրցաշարերը:

Որոշվել է, որ կմասնակցեն 10 շախմատիստներ, քանի որ նրանց մի մասը հանդես է գալու հավակնորդների մրցաշարում: Հաղթողի կոչման համար պայքարին կրկին մասնակցելու է Լեւոն Արոնյանը: Նա ուժերն է չափելու Մագնուս Կարլսենի, Դին Լիրենի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Յան Նեպոմնյաշնիի եւ Անիշ Գիրիի հետ:

Այս տարի առանձին եզրափակիչ փուլ չի կայանալու, հաղթողը հայտնի է դառնալու բոլոր մրցաշարերի արդյունքներով:

Առաջին փուլը տեղի է ունենալու Բուխարեստում մայիսի 3-13-ը, ապա հունիսի 22-29-ը Փարիզում, հուլիսի 2-9-ը՝ Զագրեբում, օգոստոսի 22-30-ը եւ սեպտեմբերի 1-11-ը՝ Սենթ-Լուիսում:

Դասական մրցաշարերի մրցանակային ֆոնդը կազմում է 325 հազ դոլար, իսկ արագ ու բլիցը՝ 150 հազ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին