Փետրվար 16, 2026
6404 դիտում

Grand Chess Tour-ում 3-րդ տեղի համար կպայքարեն Արոնյանն ու Կարլսենը


Լուսանկարը` Grand Chess Tour


Լոնդոնում ավարտվել են Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները:

Թայ-բրեյքում Դին Լիրենն (Չինաստան) առավելության է հասել Լեւոն Արոնյանի նկատմամբ, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ է եղել Մագնուս Կարլսենից (Նորվեգիա):

Այսպիսով, եզրափակչում կհանդիպեն Լիրենն ու Վաշյե-Լագրավը, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Արոնյանն ու Կարլսենը:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, եւ շախմատիստները ելույթները կսկսեն դեկտեմբերի 6-ին:

Մեր ընտրանին