Նոյեմբեր 28, 2024
2683 դիտում

Արոնյանը Մենի մրցաշարում բարձրացել է 2-րդ հորիզոնական


Լուսանկարը` iominternationalchess.com


Լեւոն Արոնյանը Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում բարձրացել է 2-րդ հորիզոնական:

Նա 7-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Վան Հաոյի (Չինասատան) նկատմամբ ու 5,5 միավոր վաստակել: Նույնքան միավորով 1-ին տեղում է ընթանում Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

Այս մրցաշարում հաղթանակը շատ կարեւոր է, քանի որ 1-ին տեղը գրաված շախմատիստն իրավունք է վաստակելու մասնակցել Հավակնորդների մրցաշարին:

Հայ շախմատիստներից 4,5 միավորով Հրանտ Մելքումյանը 14-րդն է, նույնքան միավոր ունի նաեւ Ռոբորտ Հովհաննիսյանը, որը 28-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին