Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 6-րդ տուրը հաջող է եղել Լեւոն Արոնյանի համար:
Նա սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ալեկսեյ Դրեեւի (Ռուսաստան) նկատմամբ: Նա, ինչպես եւ 7 շախմատիստներ, վաստակել է 4,5 միավոր ու կիսում է 3-9-րդ տեղերը:
Առաջատարները երկուսն են 5-ական միավորով`Հաո Վանգն (Չինաստան) ու Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):
Արոնյանից 0,5 միավոր պակաս ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, նա ուժեղ է եղել Ռուսլան Պոնոմարյովից (Ուկրաինա):
FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողն իրավունք է ստանալու մասնակցել Հավակնորդների մրցաշարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: