ՖԻԴԵ-ի հրապարակած նոր վարկանշային աղյուսակում Լեւոն Արոնյանն անհամեմատ վատացրել է իր դիրքերը:
Հայ շախմատիստը 2758 միավորով նահանջել է 14-րդ հորիզոնական: Հայ շախմատիստներից ուժեղագույնների կազմում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (46-րդ տեղ) եւ Սերգեյ Մովսիսյանը (98-րդ տեղ):
ՖԻԴԵ-ի աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), երկրորդ տեղում Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դին Լիրենը (Չինաստան):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: