Հունիս 07, 2025
2671 դիտում

Լեւոն Արոնյանը զիջել է Վաշյե-Լագրավին ու լքել Աշխարհի Գավաթը


Լուսանկարը` https://khantymansiysk2019.fide.com


Լեւոն Արոնյանը դուրս է մնացել շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունից:

Նա այսօր քառորդ եզրափակչի թայ-բրեյքում մրցել է ֆրանցիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Արագ շախմատի առաջին պարտիայում ոչ-ոքի է գրանցվել, ապա Արոնյանը զիջել է մրցակցին ու լքել պայքարը:

Մինչ այդ էլ շախմատիստները ոչ-ոքի էին ավարտել դասական շախմատի 2 պարտիաները:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցնում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում մրցաշարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին