ԱՄՆ-ում ընթացող Սինքֆիլդի գավաթում երեկ կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Միակ արդյունավետ պարտիան գրանցվել է Ֆաբիանո Կարուանա-Լեւոն Արոնյան դիմակայությունում: Ցավոք, բայց հայ շախմատիստը սեւ խաղաքարերով պարտություն է կրել: Մյուս բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքիներով:
Պարտությունից հետո Արոնյանը 1,5 միավորով նահանջել է նախավերջին հորիզոնական: Առաջին տեղը 2,5-ական միավորով կիսում են Վիշի Անանդը (Հնդկաստան) եւ Կարուանան (ԱՄՆ):
Մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանն ուժերը չափելու է Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: