Նոյեմբեր 20, 2024
3358 դիտում

Սենթ Լուիսի միանձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է


Լուսանկարը` Grand Chess Tour


ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է Grand Chess Tour-ի հերթական փուլը:

Անցնող տուրերում հաջող հանդիպումներ է անցկացրել Լեւոն Արոնյանը: Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի:

 

Այժմ Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 միավորով երկրորդ տեղում Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) է, իսկ 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

 

Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները, իսկ օգոստոսի 13-ից կսկսվեն բլից պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին