Նոյեմբեր 09, 2024
3494 դիտում

Լեւոն Արոնյանը 6-րդ ոչ-ոքին է գրանցել Զագրեբի Grand Chess Tour-ում


Լուսանկարը` grandchesstour.org


Զագրեբում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է Grand Chess Tour-ը, ու կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

6-րդ տուրում տարած հաղթանակից հետո Արոնյանն իր 6-րդ ոչ-ոքին է գրանցել մրցաշարում: Այս անգամ նրա մրցակիցը եղել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր ու կիսում է 3-6-րդ տեղերը: Առաջատար է դարձել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 5 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին